ԱԱ-2022. Ֆրանսիան պարտվեց, երկրորդ ուղեգիրը D խմբից նվաճեց Ավստրալիան (ֆոտո, վիդեո)

20:57   30 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մրցեց Թունիսի թիմի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը ոչ հիմնական մեկնարկային կազմով պարտվեց նվազագույն հաշվով։

58-րդ րոպեին Թունիսի հավաքականի եւ ֆրանսիական «Մոնպելիեի» 31-ամյա հարձակվող Վահբի Խազրին բացեց խաղի հաշիվը։

Ավելացված 8-րդ րոպեին Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը գրավեց Թունիսի թիմի դարպասը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ եզրափակիչ սուլիչից հետո։

Ֆրանսիայի հավաքականը դեռ նախորդ տուրում էր երկու հաղթանակից հետո ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրն ու առաջին տեղը խփած 6 գոլի շնորհիվ։

D խմբից երկրորդ ուղեգիրը նվաճեց Ավստրալիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Դանիայի թիմին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Ավստրալիայի թիմի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց ավստրալական «Մելբուրն Սիթիի» 31-ամյա հարձակվող Մեթյու Լեկին։

Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի C խմբի երկրորդ տեղը գրաված թիմի հետ, ավստրալացիների մրցակիցը կլինի C խմբի հաղթողը։

ԱԱ-2022․ D խումբ, երրորդ տուր

Թունիս - Ֆրանսիա` 1:0 (տեսանյութ)

Վահբի Խազրի, 58 

Ավստրալիա - Դանիա՝ 1:0 (տեսանյութ)

Մեթյու Լեկի, 60

Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6 միավոր, Ավստրալիա՝ 6, Թունիս՝ 4, Դանիա՝ 1։

C խումբ

Նոյեմբերի 30

Լեհաստան - Արգենտինա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Սաուդյան Արաբիա - Մեքսիկա՝ 23:00

Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝  4 միավոր, Արգենտինա՝ 3, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա՝ 1։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.