ԱԱ-2022․ Թունիսի եւ Ֆրանսիայի թիմերի մեկնարկային կազմերը

18:12   30 նոյեմբերի, 2022

Հայտնի են ֆուտբոլի Թունիսի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականների մեկնարկային կազմերը աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի խաղում։

Թունիս․ Դամեն, Տալբի, Գանդրի, Մերիա, Մալուլ, Լայդունի, Սկիրի, Կեչրիդա, Բեն Ռոմդանե, Սլիմանե, Հազրի։

Ֆրանսիա․ Մանդանդա, Դիսասի, Վարան, Կոնատե, Ֆոֆանա, Կամավինգա, Տչուամենի, Գենդուզի, Վերետու, Կոման, Կոլո Մուանի։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին։

Ֆրանսիայի հավաքականն արդեն ապահովել է տեղը 1/8 եզրափակիչում։ Թունիսը կունենա փլեյ-օֆֆ դուրս գալու տեսական հնարավորություն, եթե պարտության մատնի Դիդիե Դեշամի գլխավորած թիմին։

ԱԱ-2022․ D խումբ, երրորդ տուր

Թունիս - Ֆրանսիա` 19:00

Ավստրալիա - Դանիա՝ 19:00

Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6 միավոր, Ավստրալիա՝ 3, Դանիա՝ 1, Թունիս՝ 1։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.