Թոմաս Մյուլեր․ Մի փոքր կախարդանք է պետք մեր թիմին

16:55   30 նոյեմբերի, 2022

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Կոստա Ռիկայի հետ առաջիկա դիմակայության մասին։ Թիմերը կհանդիպեն աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրում։

«Բոլորը վստահ են, որ մենք ֆավորիտ ենք այս դիմակայությունում, բայց Կոստա Ռիկայի խաղը ճապոնացիների դեմ ոչ մի ընդհանրություն չուներ Իսպանիայից կրած 0:7 հաշվով պարտության հետ։ Նրանք լավ դիրքային խաղ ցուցադրեցին, համարձակ էին գործում գնդակով։

Մենք գիտենք, որ պետք է հաղթենք, բայց պետք է համեստ լիներ, էյֆորիայի պատճառ չկա։ Իսպանիայի դեմ խաղում (1:1) արդեն մեծ ճնշում ենք զգացել։ Չեմ կարծում, որ մեր վատ արդյունքները կապ ունեն նյարդային լինելու հետ։ Բոլորս էլ եղել ենք սթրեսային իրավիճակներում եւ գիտենք հաղթահարելու ձեւը։ Մի փոքր կախարդանք է պետք մեր թիմին»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը։

E խմբում Գերմանիան 1 միավորով վերջինն է, Կոստա Ռիկան ունի 3 միավոր եւ նախավերջինն է։ Միայն հաղթանակի դեպքում՝ Գերմանիան կարող է փլեյ-օֆֆ դուրս գալու տեսական հնարավորություն ունենալ, եթե 3 միավոր ունեցող Ճապոնիան չհաղթի առաջատար Իսպանիային (4 միավոր)։ Թիմերը կհանդիպեն դեկտեմբերի 1-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։