13:56 30 նոյեմբերի, 2022Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի հավաքականի հիմնական դարպասապահ, Բիլբաոյի «Աթլետիկի» խաղացող Ունայ Սիմոնին, հաղորդում է Relevo-ն։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Աթլետիկի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Բիլբաոյի ակումբը տրանսֆերից ակնկալում է 30-40 միլիոն եվրո։
Ունայ Սիմոնը Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի կազմում մասնակցել է աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին երկու հանդիպումներին։ Իսպանիան 7:0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկային, 1։1 հաշվով ոչ ոքի խաղացել գերմանացիների հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.