08:58 30 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 30-ին խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։
C խմբում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը կմրցի առաջատար Լեհաստանի հետ, որին ոչ ոքի արդյունքն էլ թույլ կտա դուրս գալ փլեյ-օֆֆ։ Սաուդյան Արաբիան կխաղա Մեքսիկայի հետ։ Այս թիմերն էլ դեռ պահպանում են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։
D խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Թունիսի հետ։ Ավստրալիայի մրցակիցը կլինի Դանիան։ Երեք թիմերն էլ հավակնում են երկրորդ տեղին։
ԱԱ-2022, երրորդ տուր
C խումբ
Լեհաստան - Արգենտինա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Սաուդյան Արաբիա - Մեքսիկա՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝ 4 միավոր, Արգենտինա՝ 3, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա՝ 1։
D խումբ
Թունիս - Ֆրանսիա` 19:00
Ավստրալիա - Դանիա՝ 19:00
Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 6 միավոր, Ավստրալիա՝ 3, Դանիա՝ 1, Թունիս՝ 1։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.