23:14 29 նոյեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի պաշտպաններ Ալեքս Սանդրոն ու Դանիլոն եւ հարձակվող Նեյմարը չեն կարողանա մասնակցել Կամերունի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի կայքը։
Ալեքս Սանդրոն ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, Դանիլոն ու Նեյմարը շարունակում են վերականգնվել ոտնաթաթի վնասվածքներից հետո։ Նեյմարը նաեւ բարձր ջերմություն է ունեցել։
Կամերուն - Բրազիլիա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։ Բրազիլիան արդեն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.