Գակպոն առաջին հոլանդացին է, որն իր առաջին ԱԱ-ի առաջին 3 խաղում գոլ է խփում (տեսանյութ)

20:17   29 նոյեմբերի, 2022

Նիդեռլանդների հավաքականի եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի խաղում գրավել է Քաթարի հավաքականի դարպասը՝ բացառիկ ցուցանիշ գրանցելով հոլանդական ֆուտբոլում (տեսանյութ

Գակպոն առաջին հոլանդացի ֆուտբոլիստն է, որը կարիերայում առաջին աշխարհի առաջնությունում անցկացրած առաջին երեք խաղերում դառնում է գոլի հեղինակ։ Նա մեկական գոլ էր խփել նաեւ Սենեգալին եւ Էկվադորին։

Գակպոն չորրորդ հոլանդացի ֆուտբոլիստն է, որն աշխարհի առաջնության երեք անընդմեջ խաղում գոլ է խփում։ Նախկինում այդպիսի ցուցանիշ ունեցել են Յոհան Նեսկենսը  (1974), Դենիս Բերգկամպը (1994) եւ Ուեսլի Սնեյդերը (2010)։

Նիդեռլանդներ - Քաթար խաղում ընթանում է երկրորդ խաղակեսը, հոլանդացիները հաղթում են 2:0 հաշվով։ Երկրորդ գոլը խփել է կատալոնական «Բարսելոնայի» 25-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։