ՖԻՖԱ-ն ու Adidas-ը հաստատել են, որ Ռոնալդուն Ֆերնանդեշի գոլի դրվագում չի հպվել գնդակին

19:02   29 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության գնդակների մատակարար Adidas ընկերությունն ու Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել են, որ Ուրուգվայի թիմի դեմ խմբային փուլի երկրորդ տուրի խաղում պորտուգալացիների կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի գոլի դրվագում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գլխով չի հպվել գնդակին, հաղորդում ESPN-ը։

Աշխարհի առաջնության գնդակները հագեցած են սենսորային ցուցիչներով, որոնք արձագանքում են ամենաչնչին հպման։ Էլեկտրոնային համակարգի տվյալները հաստատում են, որ Ռոնալդուն չի հպվել գնդակին։

Պորտուգալիան Ֆերնանդեշի դուբլի շնորհիվ Ուրուգվային հաղթել էր 2:0 հաշվով եւ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։