ԱԱ-2022. Լեհաստան - Արգենտինա խաղը կսպասարկեն եվրոպացի մրցավարներ

16:35   29 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի Լեհաստան - Արգենտինա հանդիպման գլխավոր մրցավարը կլինի հոլանդացի Դանի Մաքելին, հաղորդում է ՖԻՖԱ-ի կայքը։ Նրա կօգնեն հոլանդացինրեը Հեսել Ստեգստրան եւ Յան Դե Ֆրիսը։ VAR-ի մրցավարներն են հոլանդացի Պոլ վան Բուկելն ու գերմանացի Բաստիան Դանկերտը։

Սովորաբար, հարավամերիկյան եւ եվրոպական թիմերի խաղում ՖԻՖԱ-ն նախկինում խուսափել է նշանակել եվրոպացի մրցավարի, սակայն այս անգամ չգրված կանոնը չի պահպանվել։

Լեհաստան - Արգենտինա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 30-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

C խմբում Լեհաստանը 4 միավորով առաջինն է, Արգենտինան ու Սաուդյան Արաբիան ունեն 3-ական միավոր, Մեքսիկան՝ 1 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։