Ռեշֆորդը շնորհակալություն է հայտնել Ռոնալդուին

10:54   29 նոյեմբերի, 2022

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվողը Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալը մանչեսթերյան ակումբից եւ շնորհակալություն հայտնել նրան։

«Ռոնալդուի հետ խաղալն անմոռանալի փորձ էր։ Նա իմ կուռքերից մեկն է։ Նրանից օրինակ եմ վերցրել։ Ռոնալդուին մաղթում եմ ամենալավը հետագա կարիերայում։ Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նրան «Մանչեսթեր Յունայթեդի» համար արած ամեն ինչի համար»,- Ռեշֆորդի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված էր մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, սակայն անգլիական թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ լարված հարաբերությունների պատճառով Ռոնալդուն եւ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզեցին պայմանագիրը նոյեմբերի 22-ին։ Ռոնալդուն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։