Պորտուգալիան երրորդ անգամ պատմության մեջ աշխարհի առաջնությունը սկսեց 2 հաղթանակով

10:05   29 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ է աշխարհի առաջնությունը սկսում երկու հաղթանակով, հաղորդում է Opta-ն։

Խմբային փուլի առաջին երկու տուրերում պորտուգալացիները պարտության են մատնել Գանային (3:2) եւ Ուրուգվային (2:0)՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։

Պորտուգալիան նման հաջողություն ունեցել է նաեւ 1966 եւ 2006 թվականների աշխարհի առաջնություններում։ Երկու մրցաշարերում էլ պորտուգալացիները հասել են կիսաեզրափակիչ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։