09:02 29 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 29-ին կմեկնարկի խմբային փուլի երրորդ տուրը։ Մրցաշարի մնացած հանդիպումները կանցկացվեն միայն երեկոյան։
A խմբում միայն Քաթարն է զրկվել 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորությունից։ Վերջին տուրում առաջատար Նիդեռլանդները կմրցեն Քաթարի հետ։ 4 միավոր ունեցող Էկվադորը կխաղա Սենեգալի հետ, որը վաստակել է 3 միավոր։
B խմբում չորս թիմերն էլ հավակնում են փլեյ-օֆֆի ուղեգրի։ Առաջատար Անգլիան կհանդիպի հետնապահ Ուելսի, երկրորդ տեղում գտնվող Իրանը՝ երրորդ տեղը զբաղեցնող ԱՄՆ-ի հետ։
ԱԱ-2022, երրորդ տուր
A խումբ
Նիդեռլանդներ - Քաթար՝ 19:00 (Երեւանի ժամանակ)
Էկվադոր - Սենեգալ՝ 19:00
Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ` 4 միավոր, Էկվադոր` 4, Սենեգալ` 3, Քաթար` 0։
B խումբ
Ուելս - Անգլիա՝ 23:00
Իրան - ԱՄՆ՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Անգլիա` 4 միավոր, Իրան` 3, ԱՄՆ` 2, Ուելս` 1։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.