00:57 29 նոյեմբերի, 2022Պորտուգալիայի հավաքականը նվաճեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Խմբային փուլի երկրորդ տուրում պորտուգալացիները 2:0 հաշվով առավելության հասավ Ուրուգվայի թիմի նկատմամբ։
54-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 28-ամյա կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը (տեսանյութ)։
The goal has officially been ruled as scored by Bruno Fernandes #POR #URU https://t.co/3NN2pbupe0
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 28, 2022
Նրա հարվածից հետո թիմի ավագ, 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցատկեց, ապակողմնորոշեց մրցակցի դարպասապահ, 29-ամյա Սերխիո Ռոչետին եւ ինքն էլ նշեց գոլը, սակայն հետագայում ՖԻՖԱ-ն գոլը գրանցեց Ֆերնանդեշի անվան դիմաց։
Ավելացված երրորդ րոպեին VAR-ի հուշումից հետո ձեռքով խաղի համար 11-մետրանոց նշանակվեց ուրուգվայցիների դարպասին։ Ֆերնանդեշը չվրիպեց։
H խմբում Պորտուգալիան 6 միավորով առաջինն է, Ուրուգվայը 1 միավորով վերջինն է։
Վերջին տուրում Ուրուգվայի թիմը դեկտեմբերի 2-ին կմրցի Գանայի հետ եւ պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։
Պորտուգալիայից առաջ 1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել էին նաեւ Ֆրանսիայի եւ Բրազիլիայի հավաքականները։
ԱԱ-2022. H խումբ, երկրորդ տուր
Պորտուգալիա - Ուրուգվայ՝ 2:0 (տեսանյութ)
Բրունու Ֆերնանդեշ, 54, 90+3, 11մ
Չհո Կյու Սուն, 58, 61 - Մոհամեդ Սալիսում, 24, Մոհամեդ Կուդուս, 34, 68
Մրցաշարային դրություն․ Պորտուգալիա՝ 6 միավոր, Գանա՝ 3, Հարավային Կորեա՝ 1, Ուրուգվայ` 1։
A brace for Bruno! #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/KyX1fMbv29
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 28, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.