Մանուել Նոյեր․ Գլխավորն այն է, որ դեռ կարող ենք նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր

17:04   28 նոյեմբերի, 2022

Գերմանիայի հավաքականի եւ Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է  Իսպանիայի հավաքականի հետ 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։

«Ծանր խաղ էր։ Մենք պայքարեցինք Իսպանիայի հավաքականի հետ եւ շատ բան չկարողացանք մեզ թույլ տալ։ Արժանին պետք է մատուցել մեր պաշտպաններին։

Բարդ էր գոլ խփելը, բայց 0:1 հաշվի ժամանակ էլ հավատում էինք մեր ուժերին։ Գլխավորն այն է, որ դեռ կարող ենք նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր»,- Նոյերի խոսքը մեջբերում է ESPN-ը։

E խմբում երկու տուրից հետո Իսպանիան 4 միավորով առաջատարն է եւ վերջին տուրում կմրցի 3 միավոր վաստակած եւ երկրորդ տեղում գտնվող Ճապոնիայի հետ։ 3 միավոր ունի նաեւ Կոստա Ռիկան, որը վերջին տուրում կխաղա Գերմանիայի հետ (1 միավոր)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։