ԱԱ-2022. Կամերունն ու Սերբիան 3-ական գոլ խփեցին (ֆոտո, վիդեո)

16:01   28 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Կամերունի եւ Սերբիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը 3-ական գոլ փոխանակեցին։

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կամերունի եւ ֆրանսիական «Նանտի» 27-ամյա պաշտպան Ժան-Շառլ Կաստելետոն։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում սերբերը կարողացան երկու գոլ խփել։ Աչքի ընկան ավստրիական «Զալցբուրգի» 21-ամյա պաշտպան Ստրախինյան Պավլովիչն ու իտալական «Լացիոյի» 27-ամյա կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

Երկրորդ խաղակեսում Կամերունը 3 րոպեում երկու գոլ խփեց եւ վերականգնեց հավասարությունը 63-րդ եւ 66-րդ րոպեներին։ Սերբիայի թիմի դարպասը գրավեցին Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի 30-ամյա հարձակվող Վենսան Աբուբաքարը եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

G խմբում Կամերունն ու Սերբիան 1-ական միավորով երրորդ եւ չորրորդ տեղերում են։ Խմբի առաջատարներ Բրազիլիայի եւ Շվեյցարիայի հավաքականների հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։

ԱԱ-2022, խմբային փուլ, երկրորդ տուր

G խումբ

Կամերուն - Սերբիա՝ 3:3 (տեսանյութ)

Ժան-Շառլ Կաստելետո, 29, Վենսան Աբուբաքար, 63, Էրիկ Շուպո-Մոտինգ, 66 – Ստրախինյա Պավլովիչ, 45+1, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 45+3, Ալեքսանդր Միտրվիչ 53

Բրազիլիա - Շվեյցարիա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Բրազիլիա (1 խաղ)` 3 միավոր, Շվեյցարիա (1 խաղ)՝ 3, Կամերուն` 1, Սերբիա՝ 1:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.