Մեսիի ներկայացուցիչը հերքել է հնարավոր տրանսֆերի մասին լուրերը

14:20   28 նոյեմբերի, 2022

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի ներկայացուցիչ Մարսելո Մենդեսը հերքել է լուրերը, թե 35-ամյա ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է ամերիկյան «Ինտեր Մայամիում»։

«Մեսիի տեղափոխության վերաբերյալ ոչ մի բանակցություն չի եղել։ Լուրերը, թե նա հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու «Ինտեր Մայամիում» սուտ են»,- Մենդեսի խոսքը մեջբերում է CNN-ը։

The Times-ը գրել է, որ Մեսին ազատ գործակալի կարգավիճակում հաջորդ ամռանը կմիանա «Ինտեր Մայամիին», որի համասեփականատերն անգլիացի Դեւիդ Բեքհեմն է։ Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Դիտարկվում են փարիզյան ակումբի հետ համագործակցությունը երկարաձգելու կամ «Բարսելոնա» վերադառնալու տարբերակները։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։