Կրամարիչը ԱԱ-ներում դուբլի հեղինակ դարձած երկրորդ խորվաթ ֆուտբոլիստն է

12:10   28 նոյեմբերի, 2022

Գերմանական «Հոֆենհայմի» 31-ամյա հարձակվող Անդրեյ Կրամարիչը պատմության մեջ երկրորդ խորվաթ ֆուտբոլիստն է,  որին հաջողվում է դուբլի հեղինակ դառնալ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղում։

Խմբային փուլի երկրորդ տուրում աշխարհի փոխչեմպիոնները 4:1 հաշվով պարտության էին մատնել Կանադայի թիմին, որը երկու պարտությունից հետո զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Կրամարիչից առաջ Մարիո Մանջուկիչն էր 2014թ․ աշխարհի առաջնությունում դարձել դուբլի հեղինակ Կամերունի թիմի դեմ խաղում։

Խորվաթիայի հավաքականը 4 միավորով խմբի առաջատարն է։ Նույնքան միավոր ունի Մարոկկոն, որը 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էր տարել Բելգիայի նկատմամբ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։