ԱԱ-2022. Իսպանիան ու Գերմանիան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո)

00:54   28 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին Իսպանիայի եւ Գերմանիայի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

40-րդ րոպեին իսպանացիների դարպասը գրավեց Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի 29-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, սակայն VAR-ը գրանցեց խաղից դուրս վիճակ։

 62-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Իսպանիայի հավաքականը։ «Բարսելոնայի» 33-ամյա պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ Մադրիդի «Աթլետիկոյի» 30-ամյա հարձակվող Ալվարո Մորատան (տեսանյութ

Գերմանիան պատասխան գոլը խփեց 83-րդ րոպեին։ Փոխարինման դուրս եկավ հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը գրավեց մրցակցի դարպասը (տեսանյութ)։ Բրեմենի «Վերդերի» 29-ամյա խաղացողին գոլային փոխանցում կատարեց Մյունխենի «Բավարիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջամալ Մուսիալան։

E խմբում Իսպանիան 4 միավորով եւ գոլերի 8:1 տարբերությամբ առաջինն է։ Գերմանիան 1 միավորով վերջինն է։ Ճապոնիան ու Կոստա Ռիկան ունեն 3-ական միավոր։

Վերջին տուրում դեկտեմբերի 1-ին Իսպանիան կմրցի Ճապոնիայի, Գերմանիան՝ Կոստա Ռիկայի հետ։

ԱԱ-2022․ E խումբ, երկրորդ մրցափուլ

Իսպանիա - Գերմանիա՝ 1:1 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 62 - Նիկլաս Ֆյուլկրուգ, 83

Ճապոնիա - Կոստա Ռիկա՝ 0։1

Կեյշեր Ֆուլեր, 81

Մրցաշարային դրություն․ Իսպանիա՝ 4 միավոր, Ճապոնիա՝ 3, Կոստա Ռիկա՝ 3, Գերմանիա՝ 1։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.