18:55 27 նոյեմբերի, 2022Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում անցած առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի թիմի հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Մարոկկոյի հավաքականից բելգիացիների դարպասը գրավեց Լոնդոնի «Չելսիի» 29-ամյա կիսապաշտպան Հակիմ Զիեշը, սակայն VAR-ը գրանցեց կանոնների խախտում եւ գոլը չգրանցվեց։
Մարոկկոյի թիմի առաջին գոլը 73-րդ րոպեին տուգանայինից խփեց իտալական «Սամպդորիայի» 25-ամյա կիսապաշտպան Աբդուլհամիդ Սաբիրին, որն անակնկալի բերեց Մադրիդի «Ռեալի» 30-ամյա դարպասապահ Տիբո Կուրտուային։
Ավելացված երկրորդ րոպեին Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց ֆրանսիական «Թուլուզի» 22-ամյա հարձակվող Զաքարիա Աբուխլյալը, որին գոլային փոխանցում կատարեց Հակիմ Զիեշը։
Մարոկկոն 4 միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը, Բելգիան 3 միավորով երկրորդն է։ Խմբի մյուս խաղում կմրցեն աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի եւ Կանադայի հավաքականները, որոնք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
Առաջին տուրում Բելգիան 1:0 հաշվով հաղթել էր Կանադային, Մարոկկոն 0:0 հաշվով ոչ ոքի էր խաղացել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ։
ԱԱ-2022. F խումբ, երկրորդ տուր
Բելգիա - Մարոկկո՝ 0:2 (տեսանյութ)
Աբդելհամիդ Սաբիրի, 73, Զաքարիա Աբուխլյալ, 90+2
Խորվաթիա - Կանադա՝ 20:00 (Երեւանի ժամանակ)
Մրցաշարային դրություն․ Մարոկկո՝ 4 միավոր, Բելգիա՝ 3, Խորվաթիա (1 խաղ)՝ 1, Կանադա (1 խաղ)՝ 0։
The Atlas Lions get a huge win over Belgium.@adidasfootball | #FIFAWorldCup
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 27, 2022
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 27, 2022
Limbs. pic.twitter.com/4hOeIL7NlB
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 27, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.