ԱԱ-2022. Կոստա Ռիկան պարտության մատնեց ճապոնացիներին (ֆոտո, վիդեո)

15:54   27 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կոստա Ռիկայի հավաքականը մրցեց ճապոնացիների հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

81-րդ րոպեին Կոստա Ռիկայի «Էրեդիանոյի» 30-ամյա կիսապաշտպան Ելցին Տեխեդայի փոխանցումից հետո ճապոնացիների դարպասը գրավեց նույն ակումբի 28-ամյա պաշտպան Կեյշեր Ֆուլերը։ Սա կոստառիկացիների միակ հարվածն էր խաղի ընթացքում։

Ճապոնացիները 3 հարված կատարեցին Կոստա Ռիկայի դարպասին, երեք դեպքում էլ սեյվ կատարեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա դարպասապահ Կեյլոր Նավասը։

E խմբում Ճապոնիան 3 միավորով երկրորդն է, Կոստա Ռիկան երրորդն է՝ 3: Առաջին տուրում ճապոնացիներին 1:2 հաշվով պարտված Գերմանիան երկրորդ տուրում կմրցի իսպանացիների հետ, որոնք մեկնարկային խաղում Կոստա Ռիկային հաղթել էին 7:0 հաշվով։

Վերջին տուրում Կոստա Ռիկան դեկտեմբերի 1-ին կմրցի գերմանացիների, Ճապոնիան՝ Իսպանիայի հետ։

ԱԱ-2022․ E խումբ, երկրորդ մրցափուլ

Ճապոնիա - Կոստա Ռիկա՝ 0։1 (տեսանյութ)

Կեյշեր Ֆուլեր, 81

Իսպանիա - Գերմանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Իսպանիա (1 խաղ)՝ 3 միավոր, Ճապոնիա՝ 3, Կոստա Ռիկա՝ 3, Գերմանիա (1 խաղ)՝ 0։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.