12:33 27 նոյեմբերի, 2022Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Իսպանիայի թիմի հետ առաջիկա հանդիպման մասին։
«Այսօր կլինի շատ կարեւոր հանդիպում։ Մենք պետք է արգելափակենք մրցակցին․ ուսումնասիրել ենք, թե ինչպես է հնարավոր դա անել։ Լուիս Էնրիկեն ֆանտաստիկ թիմ է կառուցել։
Ճապոնիայից կրած պարտությունը շատ ծանր էր։ Վստահ եմ, որ հնարավոր էր խուսափել այդ պարտությունից։ Մենք հաղթահարել ենք այդ անհաջողությունը։ Գոհ եմ թիմի աշխատանքից։ Այսօր խաղադաշտում նրանք կանեն առավելագույնը»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է Bild-ը։
Խմբային փուլի երկրորդ տուրի Իսպանիա - Գերմանիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Առաջին տուրում Իսպանիան 7:0 հաշվով հաղթել է Կոստա Ռիկային, Գերմանիան 1:2 հաշվով պարտվել է Ճապոնիային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.