Մեսի․ Հիմա ամեն հանդիպումը Արգենտինայի համար եզրափակիչ է, սխալվելու իրավունք այլեւս չունենք

11:29   27 նոյեմբերի, 2022

Արգենտինայի հավաքականի ավագ, ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է Մեքսիկայի թիմի նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։ Մեսին դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ՝ ճանաչվելով հանդիպման լավագույն խաղացող։

«Բարդ խաղ էր, քանի որ Մեքսիկան լավ էր խաղում։ Առաջին խաղակեսն ինտենսիվ անցկացրինք, իսկ երկրորդում հանգստացանք եւ ցուցադրեցինք մեր խաղը։

Առաջին խաղում մեր այսօրվա հաղթանակի նախադրյալները կային։ Երկու բացարձակ տարբեր հանդիպումներ անցկացրինք։ Գիտեինք, որ այսօր պետք է հաղթել, քանի որ սա աշխարհի առաջնությունն է եւ հասանք մեր նպատակին։

Հիմա ամեն հանդիպումը Արգենտինայի համար եզրափակիչ է, սխալվելու իրավունք այլեւս չունենք։ Գիտեինք, որ Սաուդյան Արաբիայից կրած պարտությանը լինելու է այդպիսի արձագանք։ Կարծում եմ՝ թիմային կամքով կշտկենք դրությունը»,- Մեսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի թվիթերյան էջը։

C խմբում Արգենտինան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր հետ է առաջատար Լեհաստանից, որի հետ կմրցի վերջին տուրում նոյեմբերի 30-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.