ԱԱ-2022․ Արգենտինան հաղթեց Մեսիի եւ Ֆերնանդեսի գոլերի շնորհիվ (ֆոտո, վիդեո)

01:01   27 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը հանդիպեց Մեքսիկայի թիմի հետ եւ հաղթեց 2:0 հաշվով։

64-րդ րոպեին «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիայի փոխանցումից հետո հեռվից կատարած հարվածով գեղեցիկ գոլ խփեց ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին (տեսանյութ), որը 8-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում՝ հավասարվելով Դիեգո Մարադոնային։

87-րդ րոպեին արգենտինացիների առավելությունը կրկնապատկեց պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում (տեսանյութ)։ Գոլային փոխանցման հեղինակը Մեսին է։

C խմբում Արգենտինան 3 միավորով բարձրացավ երկրորդ տեղ եւ 1 միավոր հետ է առաջատար Լեհաստանից, որի հետ կմրցի վերջին տուրում նոյեմբերի 30-ին։

ԱԱ-2022. C խումբ, երկրորդ տուր

Արգենտինա - Մեքսիկա՝ 2:0 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 64, Էնցո Ֆերնանդես, 87

Լեհաստան - Սաուդյան Արաբիա՝ 2:0 

Պյոտր Զելինսկի, 39, Ռոբերտ Լեւանդովսկի, 82

Չիրացրած 11մ՝ Սալեմ Ալ-Դավսարի (Սաուդյան Արաբիա), 45+1

Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝ 4 միավոր, Արգենտինա` 3, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա` 1։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.