Ավստրալիան պատմության մեջ երկրորդ անգամ գոլ բաց չթողեց ԱԱ-ի խաղում

18:25   26 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի Ավստրալիայի հավաքականը պատմության մեջ երկրորդ անգամ կարողացավ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղում գոլ բաց չթողնել։

Խմբային փուլի երկրորդ տուրում ավստրալացիները նվազագույն հաշվով պարտության են մատնել Թունիսի թիմին։

Նախորդ անգամ Ավստրալիայի հավաքականը գոլ բաց չէր թողել 1974թ․ աշխարհի առաջնությունում Չիլի թիմի հետ խաղում (0:0), հաղորդում է Opta-ն:

Թունիսի թիմի դեմ խաղում Ավստրալիայի գոլը խփել է ճապոնական «Օկայամայի» 31-ամյա հարձակվող Միթչել Դյուկը։ 

Առաջին տուրում ավստրալացիները 1:4 հաշվով պարտվել էին աշխարհի չեմպիոն Ֆրանսիային, վերջին տուրում նոյեմբերի 30-ին կխաղան դանիացիների հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։