09:02 26 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 26-ին խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները կանցկացնեն C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։
C խմբում Լեհաստանի հավաքականը կմրցի Սաուդյան Արաբիայի, Ամերիկայի գավաթակիր Արգենտինան՝ Մեքսիկայի հետ։
D խմբում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Դանիան, Թունիսի թիմը կխաղա ավստրալացիների հետ։
ԱԱ-2022, երկրորդ մրցափուլ
C խումբ
Լեհաստան - Սաուդյան Արաբիա՝ 17:00 (Երեւանի ժամանակ)
Արգենտինա - Մեքսիկա՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Սաուդյան Արաբիա՝ 3 միավոր, Լեհաստան՝ 1, Մեքսիկա՝ 1, Արգենտինա՝ 0։
D խումբ
Թունիս - Ավստրալիա՝ 14:00
Ֆրանսիա - Դանիա՝ 20:00
Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 3 միավոր, Թունիս՝ 1, Դանիա՝ 1, Ավստրալիա՝ 0։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.