ԱԱ-2022. Նիդեռլանդների եւ Էկվադորի թիմերը մեկական գոլ խփեցին (ֆոտո, վիդեո)

21:55   25 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպեցին Նիդեռլանդների եւ Սենեգալի հավաքականները։ Գրանցվեց ոչ ոքի։ Թիմերը մեկական գոլ փոխանակեցին։

Արդեն 6-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հոլանդացիների 23-ամյա հարձակվող Կոդի Գակպոն, որն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ (տեսանյութ)։ Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» խաղացողին գոլային փոխանցում կատարեց Ամստերդամի «Այաքսի» 29-ամյա կիսապաշտպան Դավի Կլասենը։

Դրանից հետո նախաձեռնությունն անցավ էկվադորցիներին, որոնց պատասխան գոլը 49-րդ րոպեին խփեց թուրքական «Ֆեներբահչեի» 33-ամյա հարձակվող Էներ Վալենսիան։ Նա երրորդ գոլը խփեց այս առաջնությունում (տեսանյութ

Նիդեռլանդներն ու Էկվադորը 4-ական միավորով եւ գոլերի նույն տարբերությամբ (3:1) A խմբի առաջատարներն են։ Սենեգալն ունի 3 միավոր, իսկ Քաթարը երկու պարտությունից հետո զրկվել է 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունից։

Վերջին տուրում Նիդեռլանդները նոյեմբերի 29-ին կհանդիպեն Քաթարի, Էկվադորը՝ Սենեգալի հետ։

ԱԱ-2022. A խումբ, երկրորդ տուր

Նիդեռլանդներ - Էկվադոր` 1:1 (տեսանյութ)

Կոդի Գակպո, 6 - Էներ Վալենսիա, 49

Քաթար - Սենեգալ՝ 1:3

Մոհամեդ Մունտարի, 78 - Բուլայե Դիա, 41, Ֆամարա Դիեդիու 48, Մամբա Դիենգ, 84

Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ՝ 4 միավոր, Էկվադոր՝ 4, Սենեգալ՝ 3, Քաթար՝ 0։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.