ԱԱ-2022․ Ուելսի թիմը պարտվեց Իրանին՝ 0:2 (ֆոտո, վիդեո)

16:05   25 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում մրցեցին B խմբում ընդգրկված Ուելսի եւ Իրանի հավաքականները։ Ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեցին իրանցիները։

15-րդ րոպեին Իրանի հավաքականի եւ բելգիական «Շառլեռուայի» 26-ամյա կիսապաշտպան Ալի Գոլիզադեն հրավեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գվատեմալացի մրցավար Մարիո Էսկոբարը VAR-ի հուշումից հետո գրանցեց խաղից դուրս վիճակ (տեսանյութ)։

86-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար տուգանային հրապարակից դուրս թույլ տված խախտման համար հեռացվեց Ուելսի թիմի եւ անգլիական «Նոթինգեմ Ֆորեսթի» 35-ամյա դարպասապահ Ուեյն Հենեսին (տեսանյութ)։

Թվային առավելությունը Իրանի հավաքականը գոլի վերածեց ավելացված 9-րդ րոպեին։ Աչքի ընկավ իրանական «Էստեղլալի» 29-ամյա պաշտպան Ռուզբե Չեշմին։ Ավելացված 11-րդ րոպեին Իրանի թիմի երկրորդ գոլը խփեց  իրանական «Սպահանի» 32-ամյա պաշտպան Ռամին Ռեզայանը։

Իրանի հավաքակաը 3 միավորով երկրորդն է, Ուելսը վերջինն է՝ 1 միավոր։

Առաջին տուրում ուելսցիները 1:1 հաշվով ոչ ոքի էին խաղացել ԱՄՆ-ի հետ, Իրանը 2:6 հաշվով պարտվել էր Անգլիային։

Վերջին տուրում Ուելսի թիմը նոյեմբերի 29-ին կմրցի անգլիացիների, Իրանը՝ ԱՄՆ-ի հետ։

ԱԱ-2022. B խումբ, երկրորդ տուր

Ուելս - Իրան՝ 0:2 (տեսանյութ)

Ռուզբեհ Չեշմի, 90+9, Ռամին Ռեզայան, 90+11

Հեռացում՝ դարպասապահ Ուեյն Հենեսի (Ուելս), 86

Անգլիա - ԱՄՆ՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ Անգլիա (1 խաղ)՝ 3 միավոր, Իրան՝ 3,  ԱՄՆ (1 խաղ)՝ 1, Ուելս՝ 1:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.