ԱԱ-2022. Մեկնարկում է երկրորդ մրցափուլը, օրվա խաղերը

09:02   25 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 25-ին կմեկնարկի խմբային փուլի երկրորդ տուրը։

A խմբում առաջնության կազմակերպիչ երկիր Քաթարի հավաքականը կմրցի սենեգալցիների հետ։ Խմբի առաջատարներ Նիդեռլանդների եւ Էկվադորի թիմերը կխաղան իրար դեմ։

B խմբում Ուելսի հավաքականը կմրցի Իրանի թիմի հետ։ Խմբի առաջատար Անգլիայի եւ ԱՄՆ-ի թիմի դիմակայությամբ կավարտվի մրցումային օրը։

ԱԱ-2022, երկրորդ մրցափուլ

A խումբ

Քաթար - Սենեգալ՝ 17:00 (Երեւանի ժամանակ)

Նիդեռլանդներ - Էկվադոր՝ 20:00

Մրցաշարային դրություն․ Նիդեռլանդներ՝ 3 միավոր, Էկվադոր՝ 3, Սենեգալ՝ 0, Քաթար՝ 0:

B խումբ

Ուելս - Իրան՝ 14:00

Անգլիա - ԱՄՆ՝ 23:00

Մրցաշարային դրություն․ Անգլիա՝ 3 միավոր, Ուելս՝ 1, ԱՄՆ՝ 1, Իրան՝ 0։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.