Կոստա Ռիկայի հավաքականը կրկնել է իր հակառեկորդը

12:23   24 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Իսպանիայի հավաքականից 0:7 հաշվով պարտություն կրած Կոստա Ռիկայի հավաքականը հակառեկորդ է կրկնել։

Աշխարհի առաջնությունների պատմության մեջ Կոստա Ռիկան միակ թիմն է, որը ամբողջ հանդիպման ընթացքում չի կարողանում գոնե 1 հարված կատարել մրցակցի դարպասին։

Կոստառիկացիները կրկնել են իրենց հակառեկորդը, հաղորդում է Opta-ն։ 1990թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղում նրանք չէին կարողացել նաեւ որեւէ հարված կատարել Բրազիլիայի հավաքականի դարպասին։ Այդ խաղում բրազիլացիները հաղթել էին 1:0 հաշվով։

Կոստա Ռիկայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին՝ մրցելով ճապոնացիների հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.