ԱԱ-2022. Դե Բրույնեն` Բելգիա - Կանադա հանդիպման լավագույն խաղացող

10:23   24 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Բելգիա - Կանադա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Բելգիայի հավաքականը կանադացիներին հաղթել էր նվազագույն հաշվով թուրքական «Ֆեներբահչեի» 29-ամյա հարձակվող Միշի Բատշուայիի գոլի շնորհիվ (տեսանյութ)։

F խմբում Բելգիայի հավաքականը 3 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը կիսում են Խորվաթիայի եւ Մարոկկոյի թիմերը, որոնք խաղացել էին ոչ ոքի՝ 0:0։

Երկրորդ տուրում Բելգիայի հավաքականը նոյեմբերի 27-ին կմրցի Մարոկկոյի թիմի հետ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.