Երիտասարդական ԱԱ․ Էրիկ Իսրայելյանը եզրափակիչում է

21:01   23 նոյեմբերի, 2022

Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչ Էրիկ Իսրայելյանը դուրս եկավ եզրափակիչ։

60 կգ քաշային կարգում Եվրոպայի երիտասարդների գործող չեմպիոնը մենամարտեց անգլիացի Նելսոն Բիրչարի հետ եւ հաղթեց 5:0 հաշվով։

Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները դուրս են մնացել մեդալների համար պայքարից։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։