17:23 23 նոյեմբերի, 2022Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է 0:0 հաշվով ոչ ոքի արդյունքը Մարոկկոյի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։
«Բարդ հանդիպում էր, հատկապես, ծանր էր առաջին խաղակեսում։ Մինչեւ ընդմիջում մի քանի գոլային պահ ստեղծեցինք, ափսոս, որ չկարողացանք օգտագործել դրանք։ Եթե կարողանայինք գոլ խփել, մրցակիցը ստիպված կլիներ առաջ գնալ եւ ազատ գոտիներ բացել։
Մենք ավելի լավ խաղացինք, բայց պետք է գոնե մեկ գոլ խփեինք։ Ցանկանում էինք հաղթանակով սկսել առաջնությունը, բայց ցավոք չստացվեց։
Հաջորդ հանդիպումներում ավելի արդյունավետ կլինենք։ Կարծում եմ՝ ընթացքում ավելի լավ կխաղանք։ Դեռ երկու հանդիպում ունենք խմբային փուլում»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Sportske Novosti-ն։
Նոյեմբերի 27-ին Խորվաթիայի հավաքականի երկրորդ մրցակիցը կլինի Կանադայի հավաքականը։ F խմբում ընդգրկված է նաեւ 2018թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.