ԱԱ-2022․ Մարոկկոյի եւ Խորվաթիայի թիմերը գոլ չխփեցին (ֆոտո, վիդեո)

15:55   23 նոյեմբերի, 2022

Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականը մրցեց Մարոկկոյի թիմի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0:

Կողմերը երկուական հարված կատարեց դարպասին, բայց դարպասապահները սեյվերով փրկեցին դրությունը։

F խմբի առաջին տուրի մյուս խաղում կմրցեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Բելգիայի եւ Կանադայի հավաքականները։ Այդ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

ԱԱ-2022, F խումբ, առաջին տուր

Մարոկկո - Խորվաթիա՝ 0:0 (տեսանյութ)

Բելգիա - Կանադա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.