«Ուրարտուն» պարտության մատնեց «Արարատին» եւ առաջատարն է

20:00   22 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» տանը մրցեց «Արարատի» հետ եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

«Ուրարտուից» աչքի ընկան ուկրաինացի պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը եւ կիսապաշտպան Կարեն Մելքոնյանը։

«Ուրարտուն» (17 խաղ) 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից» (17 խաղ), որը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը ԲԿՄԱ-ի հետ։

«Արարատը» (17 խաղ) 18 միավորով 7-րդն է, ԲԿՄԱ-ն (17 խաղ) նախավերջինն է՝ 9 միավոր։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Ուրարտու» - «Արարատ»՝ 2:1

 Ցիմբալյուկ, 6, Մելքոնյան, 34 - Տրաորե, 22

ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»՝ 2:2

Լուլուկյան, Սերոբյան, 19, 21 - Էզա, 78, Մենեզես, 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։