11:13 22 նոյեմբերի, 2022Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին։
«Պորտուգալիայի հավաքականն ահռելի ներուժ ունի, բայց մենք պետք է մտածենք Գանայի դեմ առաջիկա խաղի մասին։ Եթե ամեն խաղում լինենք լավագույն թիմը, կհասնենք մինչեւ վերջ։
Ֆավորիտներն են Բրազիլիան, Արգենտինան, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան։ Այս թիմերն ունեն ամենամեծ հնարավորությունները եւ մյուսների համեմատ ավելի լավ տեսք ունեն, սակայն 2016-ին Պորտուգալիան արդեն ցույց է տվել, որ կարող է զարմացնել եւ պարտադրել իր խաղը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Marca-ն։ 2016-ին Պորտուգալիան նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Պորտուգալիա - Գանա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին։ H խմբում ընդգրկված են նաեւ Ուրուգվայի եւ Հարավային Կորեայի հավաքականները։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.