19:13 21 նոյեմբերի, 2022Դոհայում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Անգլիայի հավաքականը մրցեց Իրանի թիմի հետ եւ առավելության հասավ 6:2 հաշվով։
Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի հավաքականի առաջին գոլը 2022թ․ աշխարհի առաջնությունում խփեց 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը՝ Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմում միակ խաղացողը, որը չի ներկայացնում անգլիական Պրեմիեր լիգան։ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը գլխի հարվածով մրցակցի դարպասը գրավեց 35-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուի փոխանցումից հետո։
43-րդ րոպեին «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայրի փոխանցումից հետո անգլիացիների առավելությունը կրկնապատկեց Լոնդոնի «Արսենալի» 21-ամյա կիսապաշտպան Բուկայո Սական։ Առաջին խաղակեսի ավելացված առաջին րոպեին հաշիվը 3:0 դարձրեց Լոնդոնի «Չելսիի» 27-ամյա հարձակվող Ռահիմ Ստերլինգը, որին գոլային փոխանցում կատարեց Լոնդոնի «Տոտենհեմի» 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը։
62-րդ րոպեին Սական դուբլ ձեւակերպեց Ստերլինգի փոխանցումից հետո։ 3 րոպե անց հաշվի տարբերությունը կրճատեց Իրանի եւ պորտուգալական «Պորտուի» 30-ամյա հարձակվող Մեհդի Թարեմին։
71-րդ րոպեին Անգլիայի 5-րդ գոլը Քեյնի փոխանցումից հետո խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» 25-ամյա հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը դրանից 1 րոպե առաջ էր դուրս եկել փոխարինման։
90-րդ րոպեին անգլիացիների 6-րդ գոլը խփեց «Մանչեսթեր Սիթիի» 27-ամյա կիսապաշտպան Ջեք Գրիլիշը, որին գոլային փոխանցում կատարեց «Նյուքասլի» 30-ամյա հարձակվող Կալում Ուիլսոնը։ Երկուսն էլ փոխարինման էին դուրս եկել երկրորդ խաղակեսում։
Ավելացված 12-րդ րոպեին Թարեմին 11-մետրանոցից խփեց երկրորդ գոլը։
Նշենք, որ Իրանի հավաքականի պորտուգալացի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի օգնականներից է իրանահայ Մարգար Աղաջանյանը։
Հանդիպմանը տրիբունայից հետեւում էին նաեւ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆը եւ Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի համասեփականատեր Դեւիդ Բեքհեմը։
B խմբում ընդգրկված են նաեւ ԱՄՆ-ի եւ Ուելսի թիմերը, որոնց հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
ԱԱ-2022, B խումբ, առաջին մրցափուլ
Անգլիա - Իրան՝ 6:2 (տեսանյութ)
Ջուդ Բելինգեմ, 35, Բուկայո Սակա, 43, 62, Ռահիմ Ստերլինգ, 45+1, Մարկուս Ռեշֆորդ, 71, Ջեք Գրիլիշ, 90 - Մեհդի Թարեմի, 65, 90+12, 11մ
Never a bad time to score your first #FIFAWorldCup goal #Qatar2022 | @England pic.twitter.com/tTQ2pvXknw
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 21, 2022
#ENG#FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/uOHbIUHmuh
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 21, 2022
— FIFA World Cup (@FIFAWorldCup) November 21, 2022
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.