14:53 21 նոյեմբերի, 2022«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը չի կարողանա օգնել Նիդեռլանդների հավաքականին աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի խաղում։ Լուի վան Գալի գլխավորած թիմը կմցրի Սենեգալի հավաքականի հետ։
«Դեպայի կորուստը մեր թիմի նամար նույնքան ծանր հարված կլինի, որքան Սենեգալի համար Մանեի բացակայությունը։ Դեպայի բացակայությունը նույնպես շատ կզգացվի»,- Լուի վան Գալի խոսքը մեջբերում է nltimes.nl-ը։
Նիդեռլանդներ - Սենեգալ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.