ԱԱ-2022. Վալենսիան՝ բացման խաղի լավագույն ֆուտբոլիստ

23:23   20 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Էկվադորի հավաքականի հարձակվող Էներ Վալենսիան։

Մրցաշարի կազմակերպիչ Քաթարի հավաքականի հետ խաղում Վալենսիան դարձել է երկու գոլի հեղինակ, Էկվադորի թիմը հաղթել է 2:0 հաշվով։

Վալենսիան հանդես է գալիս թուրքական «Ֆեներբահչեում»։ Թուրքիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 12 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.