Դեշամ․ Մեծ հարված է Ֆրանսիայի հավաքականի համար

22:11   20 նոյեմբերի, 2022

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը պատմել է, թե ինչպես է «Ռեալի» հարձակվող, «Ոսկե գնդակի» դափնեկիր Քարիմ Բենզեման ստացել վնասվածքը, որի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը։

«Իհարկե, մեծ հարված է մեր թիմի համար Բենզեմայի բացակայությունը։ Նա հնարավոր ամեն ինչ անում էր շուտ վերականգնվելու համար, բայց սա վնասվածքի կրկնություն չէ։ Հիմա նա ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, իսկ մինչեւ այդ խնդիրներ ուներ աջ ազդրի հետ։

Բուժզննումը ցույց տվեց, որ իրատեսական չէ մինչեւ աշխարհի առաջնության ավարտը վերականգնվելը։ Նա որեւէ մեկի հետ չի բախվել, խաղային վարժություն չի արել։ Ամեն ինչ վերահսկողության տակ էր։ Գնդակին հարված կատարելիս է ստացել նոր վնասվածքը։ Ցավոք, այդպես էլ է պատահում մարզման ժամանակ։

Մենք արդեն զրկվել էինք Նկունկուից, հիմա էլ Բենզեման, բայց մենք միավորված ենք մեկ նպատակով։ Թիմը լավ գիտի, թե ինչ է մեզ սպասվում երեքշաբթի»,- Դեշամի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Աշխարհի առաջնությունում առաջին հանդիպումը Ֆրանսիայի հավաքականը կանցկացնի նոյեմբերի 22-ին՝ մրցելով Ավստրալիայի թիմի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։