ԱԱ-2022-ի առաջին գոլը VAR-ը չեղարկեց (ֆոտո, վիդեո)

20:16   20 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին գոլի հեղինակը կարող էր դառնալ Էկվադորի հավաքականի եւ թուրքական «Ֆեներբահչեի» հարձակվող Էներ Վալենսիան (տեսանյութ), սակայն VAR-ի միջոցով այն չեղարկվեց։

Բացման խաղում Էկվադորը մրցում է առաջնության կազմակերպիչ Քաթարի հավաքականի հետ։

Վալենսիան խաղի հաշիվը բացեց արդեն երրորդ րոպեին, սակայն հետագայում գրանցվեց կասկածելի խաղից դուրս վիճակ։

Ընթանում  է առաջին խաղակեսը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։