Անսու Ֆատի․ Ոչ մի ճնշում չեմ զգում աշխարհի առաջնությունից առաջ

16:55   18 նոյեմբերի, 2022

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի 20-ամյա հարձակվող Անսու Ֆատին անդրադարձել է իր առաջիկա նորամուտին աշխարհի առաջնությունում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմում։

«Ես ոչ մի ճնշում չեմ զգում աշխարհի առաջնությունից առաջ։ Լիարժեք պատրաստ եմ։ Ցանկանում եմ իմ խաղով շնորհակալություն հայտնել Լուիս Էնրիկեին վստահության համար»,- Անսու Ֆատիի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։

Իսպանիայի հավաքականը նոյեմբերի 17-ին ընկերական խաղում 3:1 հաշվով պարտության էր մատնել Հորդանանի թիմին, Ֆատին դարձել էր մեկ գոլի հեղինակ։

Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի հավաքականի մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ճապոնիայի եւ Կոստա Ռիկայի թիմերը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.