Կոսովո - Հայաստան հանդիպման մրցավարները

13:33   16 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի Կոսովո - Հայաստան ընկերական հանդիպումը կսպասարկի ալբանական մրցավարական խումբը, հաղորդում է ՀՖՖ-ի կայք։ 

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Էլդորյան Համիտին (Ալբանիա)։ Մրցավարի օգնականներն են Ռիդիգեր Չոկայը (Ալբանիա) և Ռեյդի Ավդոն (Ալբանիա), չորրորդ պաշտոնյան է Գրամոս Շալան (Կոսովո)։

Կոսովո - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով  21։00-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։