Ռոման Բերեզովսկու նախախաղային ասուլիսը Պրիշտինայում (տեսանյութ)

22:01   15 նոյեմբերի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին Կոսովոյի թիմի դեմ ընկերական հանդիպման նախօրեին Պրիշտինայում տեղի ունեցած նախախաղային ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ասուլիսին մասնակցել է նաեւ հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը։

Կոսովո - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:00-ին։

Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականը Տիրանայում ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի թիմի հետ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։