15:41 14 նոյեմբերի, 2022Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող, այս տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկիր Քարիմ Բենզեման նշել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության ֆավորիտներին։
«Այո, Բրազիլիան Վինիսիուսի եւ Ռոդրիգոյի հետ գլխավոր ֆավորիտներից է։ Բայց նույն շարքում են նաեւ Արգենտինան, Իսպանիան եւ Ֆրանսիան, իհարկե»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Telefoot-ը։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 22-ին կմրցի Ավստրալիայի, նոյեմբերի 26-ին՝ Դանիայի, նոյեմբերի 30-ին՝ Թունիսի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.