13:24 14 նոյեմբերի, 2022Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 14-ին մեկնեց Պրիշտինա, որտեղ նոյեմբերի 16-ին ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի հավաքականի հետ:
Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև - «Փյունիկ»
Հենրի Ավագյան - ԲԿՄԱ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան - «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան - «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան - «Արարատ»
Ժիրայր Մարգարյան - «Ուրարտու»
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան - «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Պետրոս Ավետիսյան - «Ակժայիկ» (Ղազախստան)
Արտակ Դաշյան - «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան - «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Արթուր Սերոբյան - ԲԿՄԱ
Պրիշտինայում այսօր թիմին կմիանան Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը և Ժիրայր Շաղոյանը։ Արթուր Գալոյանը հավաքականին կմիանա նոյեմբերի 15-ին, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հայաստանի գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատարն է դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի հավաքականն ընկերական խաղում կհյուրընկալվի Ալբանիայի թիմին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.