«Ֆրայբուրգն» ուժեղ էր «Ունիոն Բեռլինից» եւ երկրորդ տեղում է (տեսանյութ)

23:17   13 նոյեմբերի, 2022

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում «Ֆրայբուրգն» ընդունեց «Ունիոն Բեռլինին» եւ հաղթեց 4:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն, աչքի ընկավ նաեւ ավստրիացի հարձակվող Միխայել Գրեգորիչը։

«Ֆրայբուրգը» 30 միավորով երկրորդ է եւ առաջատար «Բավարիայից» հետ է 4 միավոր։ «Ունիոն Բեռլինը» 5-րդն է՝ 27 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ֆրայբուրգ» - «Ունիոն Բեռլին»՝ 4:1

Վինչենցո Գրիֆո, 4, 11մ, 6, 20, 11մ, Միխայել Գրեգորիչ, 45+1 - Սվեն Միխել, 84, 11մ

Չիրացրած 11մ՝ Ռոբին Կնոխե («Ունիոն Բեռլին»), 10

Հեռացում՝ Դիոգու Լեյտե («Ունիոն Բեռլին»), 19



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։