Մ-18 ԵԱ․ Մարիամ Մկրտչյանը նվաճեց տիտղոսը

21:29   13 նոյեմբերի, 2022

Շախմատի կանանց աշխարհի մինչեւ 18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը նվաճեց Անթալիայում անցկացվող Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը։

Նախավերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը սեւ ֆիգուրներով պարտության մատնեց իռլանդացի Տրիշա Կանյամարալային եւ 7,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մոտակա չորս հետապնդողները հետ են 1,5-ական միավոր։

Տղամարդկանց մինչեւ 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը նախավերջին տուրում սեւ ֆիգուրներով պարտվեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին, որը 7 միավորով միանձնյա առաջատարն է։ 6,5 միավորով միանձնյա երկրորդ տեղում է ռուսաստանցի Վոլոդար Մուրզինը։ Մամիկոն Ղարիբյանը 6 միավորով 3-5-րդ տեղերը։

Մինչեւ 16 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էմին Օհանյանը նախավերջին տուրում սեւերով պարտության մատնեց լեհ Յան Մալեկին եւ 6,5 միավորով բաժանում է առաջինից 5-րդ տեղերը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.