Գվարդիոլա․ Հաղթեց լավագույն թիմը

22:50   12 նոյեմբերի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Բրենթֆորդից» կրած 1:2 հաշվով պարտությունը Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի տնային խաղում։

«Հաղթեց լավագույն թիմը։ Հենց սկզբից բարդություն էր առաջացնում նրանց երկար փոխանցումները տուգանային հրապարակ, ոչ մի կերպ չէինք կարողանում կանխել։

Սովորաբար մենք պրեսինգի ենք դիմում, որպեսզի խլենք գնդակը, բայց այսօր չէր ստացվում, իսկ մրցակիցը հրաշալի պաշտպանվում էր խորքից։

Շատ բարդ խաղ էր, պայքարն էլ հագեցած էր։ Մրցակիցը հրաշալի իրագործեց իր ծրագիրը եւ մեզնից լավ գործեց։

Մենք գերազանց հանդես եկանք Չեմպիոնների լիգայում եւ լավ խաղացինք Պրեմիեր լիգայում։ Հիմա կպատրաստվենք մրցաշրջանի երկրորդ կեսին»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

14 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Արսենալից», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Բրենթֆորդը» (15 խաղ) 10-րդն է՝ 19 միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։