«Նապոլին» հաղթեց եւ առաջատար է 11 միավորի առավելությամբ (տեսանյութ)

19:56   12 նոյեմբերի, 2022

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Նապոլին» ընդունեց «Ուդինեզեին» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմենի, լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկու եւ մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասի գոլերը։

«Նապոլին» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, երկրորդ եւ երրորդ տեղերում գտնվող «Լացիոն» ու «Միլանը» 14 խաղից հետո ունեն 30-ական միավոր։ «Ուդինեզեն» 8-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Նապոլի» - «Ուդինեզե»՝ 3:2 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմեն, 15, Պյոտր Զելինսկի, 31, Էլիֆ Էլմաս, 58 - Իլիա Նեստորովսկի, 79, Լազար Սամարջիչ,  82



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։