13:15 12 նոյեմբերի, 2022Բրազիլիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է նոյեմբերի 20-ին Քաթարում մեկնարկելիք աշխարհի առաջնության մասին։
«Աշխարհի առաջնության մակարդակը կլինի շատ բարձր, ֆուտբոլիստները հիմա լավագույն մարզավիճակում են, մրցաշրջանի կեսին դեռ հոգնածություն չկա, բոլորը ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրաստ են։
Մանկուց երազել եմ նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, պատկերացրել եմ, թե ինչպես եմ բարձրացնում գավաթը, հիմա եւս մեկ հնարավորություն եմ ստացել։ Հույս ունեմ, որ կժպտամ մինչեւ մրցաշարի ավարտը։ Ֆավորիտ լինելը դեռ չի նշանակում հաղթանակ։ Ֆուտբոլում պարտվելը հեշտ չէ, բայց աշխարհի առաջնությունում պարտվելը վատագույնն է ֆուտբոլում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է 101 Great Goals-ը։
Խմբային փուլում Բրազիլիայի հավաքականի մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.